00:00:00

Իրականացվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատում

19:35, 17 մայիս 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ներկայացուցիչներին: Հանդիպման շրջանակում նախարարին է ներկայացվել ռիսկի խմբերի շրջանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատումը: Թիմը հսկայական աշխատանք է տարել հավաքելու այն փաստարկները, որոնք կնպաստեն սեզոնային գրիպի պատվաստման իրազեկմանը: Հետներդրումային գնահատումն անցկացվել է երկրում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ծրագրի ուժեղ և թույլ կողմերի պարզաբանման նպատակով: Տարիների ընթացքում գրիպի դեպքերի թիվն աճել է, ինչը ոչ միայն առողջապահական խնդիր է, այլև տնտեսական: ԱՀԿ-ն ամեն տարի ուսումնասիրում է երկրներում շրջանառող գրիպի տեսակները, որի հիման վրա անցկանցվում է գնահատում, ինչի հիմքով առաջարկվում է նոր պատվաստանյութ` գրիպի սեզոնին ընդառաջ: Նշենք, որ փորձագետներն այցելել են առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, «Արմավիր», «Լոռի», «Շիրակ» մարզային մասնաճյուղեր, նշյալ մարզերի և Երևան քաղաքի թվով 12 բժշկական կազմակերպություններ, զրուցել սեզոնային գրիպի պատվաստումների համար պատասխանատու մասնագետների, ինչպես նաև գրիպով հիվանդացության առումով բնակչության առավել խոցելի ռիսկի խմբերի անձանց հետ: Գնահատման արդյունքում նշվել է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը՝ ռիսկի խմբերին պատկանող անձանց իրազեկման աշխատանքները, պատվաստանյութի պահպանումը և բաշխումը, պատվաստումների իրականացումը, հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև բժշկական թափոնների ոչնչացումը կազմակերպվում և իրականացվում է պատշաճ մակարդակով: Հանդիպման մասնակիցները հատուկ շեշտել են, որ հղիների պատվաստումային գործընթացի բարելավման անհրաժեշտություն կա: Նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է գնահատման գործընթացը և հույս հայտնել, որ նման միջոցառումները կբարձրացնեն պատվաստումների արդյունավետությունը: «Առողջապահության մատչելիությունը Հայաստանում ապշեցուցիչ է: Հենց այդ պատճառով էլ պետք է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրազեկումն ավելի լայն տարածում ունենա», - ասել է Սյուզան Չուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր