00:00:00

Արմեն Գրիգորյանը ԱՄՆ–ում հանդիպել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ղեկավարի հետ

18:37, 17 մայիս 2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Լոս Անջելեսում «Աէրոսփեյս» ընկերության (Aerospace corporation) վարչական համալիրում հանդիպել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ղեկավար Կարլոս դե Մոուրաի հետ։Այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջից։ Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման օրենսդրության ու ծրագրի մշակման ուղությամբ տարվող աշխատանքները Հայաստանում։ Կարլոս դե Մոուրան ներկայացրել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ստեղծման փորձը, ընթացիկ գործունեությունը, նպատակները, խնդիրները, միջազգային համագործակցության օրինակները։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հետագա համագործակցության հնարավորությունների թեմայով, պայմանավորվածություն ձեռք բերվեց կապը պաշտպանել դեսպանությունների միջոցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր