00:00:00

Բեռնատարը գլորվել է ձորակը. վարորդը տեղում մահացել է

01:08, 22 մարտ 2018 Պատահարներ

Մարտի 21-ին, ժամը  14:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «MAN» մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. վարորդը տեղում մահացել է (վարորդ՝  1959 թ. ծնված Զորաբ Կալանդիա, Վրաստանի Հանրապետության քաղաքացի): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մահացածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին և Վրաստանի Հանրապետության ԱԻ դեպարտամենտին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր