00:00:00

Բայց դրա քննարկում եղե՞լ է, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ. Կարեն Կարապետյան

20:46, 21 մարտ 2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանանում գործատուների հետ հանդիպման ժամանակ խոսում էր ՀՀ-ում ներդրումներից, սակայն Հայաստանում գործարարների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչները հարցազրույցներ են տալիս ու հայտարարում, որ փոքր ու միջին ձեռնարկությունները շնչահեղձ են լինում, մահանում են: Մարուքյանը նշեց, որ նույնիսկ դեպք կա միջազգային դատարանում՝ ՀՀ-ում ներդրողին «գցելու» համար: Մյուս կողմից էլ, ըստ Մարուքյանի, շատ բիզնեսմենների վրա ազդում է քաղաքական անկայունության հարցը, այսինքն՝ այն, որ պարզ չէ, թե ով է շուտով լինելու երկրում վարչապետ, ինչը, ըստ Մարուքյանի, նաև Կարեն Կարապետյանի հարցազրույցներում է արծարծվել: Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իր ասածի մեջ հակասություն չկա, չեն ասում, որ բոլոր խնդիրները լուծել են: «Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՓՄՁ-ն աճել է, մենք հստակ գիտենք՝ ինչն ենք փոխել, ինչ խնդիրներ կան: Ինչ վերաբերում է կայունությանը, մեր խնդիրն է այնպիսի համակարգ ստեղծել, որ անձից կախված բիզնեսի անդրադարձները, վստահությունը չպակասեն»,-ասաց նա: Մարուքյանն արձագանքեց, որ եթե գործարար միջավայրի սպասումների վրա վարչապետի նշանակման անորոշությունն է ազդում, ապա հիմա, կարծես թե, այդ խնդիրն այլևս չկա, ապա այս ենթատեքստում հարցրեց՝ ինչ կարծիքի է հիմա այդ մասին, երբ ակնհայտ է, որ նա առաջին փոխվարչապետ է աշխատելու: «Իմ պատասխանը կրկնեմ. ես ընդունում եմ, որ բիզնեսմեններ կան, որ դրա վրա արձագանքում են»,-նշեց Կ. Կարապետյանը: Իսկ փոխվարչապետի հարցի վերաբերյալ նա ասաց.  «Բայց դրա քննարկում եղե՞լ է, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր