00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. կոտրել են ՀՀ–ում ՌԴ դեսպանատան 3-րդ քարտուղարի ավտոմեքենայի ապակին

23:34, 20 մարտ 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել ՌԴ քաղաքացի, 40-ամյա Եվգենի Լ.-ն, ով հայտնել է, որ նախրորդ օրը՝ ժամը 20:00-ից մինչև մարտի 19-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ կոտրել են Ամիրյան փողոցի թիվ 13 շենքի բակում կայանված ՌԴ քաղաքացի, 36-ամյա Միխայիլ Պ.-ի կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եվգենի Լ.-ն աշխատում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հյուպատոսական բաժնի 3-րդ քարտուղար, իսկ Միխայիլ Պ.-ն նույն դեսպանատան 3-րդ քարտուղարն է: Hyundai ավտոմեքենան էլ հաշվառված է դեսպանատան հաշվեկշռում՝ ավտոմեքենայի վրա էլ եղել են դիվանագիտական համարանիշներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր