05:21:28

Արամ Սարգսյանը չի խոսում «Ելք» դաշինքի պառակտման մասին

17:00, 20 մարտ 2018

«Ելք» դաշինքի կազմում գտնվող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը խուսափում է խոսել դաշինքում տեղի ունեցող զարգացումների մասին: Այսօր խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ չի կարծում, թե արտառոց բան է տեղի ունեցել, որ մեկնաբանի: «Ես չեմ տեսնում, որ որևէ արտառոց բան է եղել, որը մեկնաբանելու կարիք ունի: Չեմ տեսնում որևէ խնդիր, որին պետք է անդրադառնալ»,- ասաց Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Ելքը կոնսենսուսի չի եկել Սերժ Սարգսյանի վաչապետության դեմ պայքարի հարցում: «Ելք»-ի կազմում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը փողոցային պայքարն է նախընտրում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31