05:29:49

Արման Մկրտումյանի նախկին խորհրդականին Զոհրաբյանը պաշտոն է տվել

16:51, 20 մարտ 2018

Արման Մկրտումյանի նախկին խորհրդականին պաշտոն են տվել  Փաստաբանների պալատում։ Երեկ՝ մարտի 19-ին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Պալատի աշխատակազմին է ներկայացրել Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նորանշանակ տեղակալ Հունան Տեր-Վարդանյանին:  ՓՊ պաշտոնական հաղորդագրության համաձայն, նա  2010 թվականից փաստաբան է, ինչպես նաեւ  ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ  է:

Նշենք, որ Հունան Տեր-Վարդանյանը 2008-2012թթ. Եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի խորհրդականը՝ քաղաքացիական եւ վարչական գործերով: Նա, ի դեպ,  Մկրտումյանի երկրորդ խորհրդականն է, որը Փաստաբանների պալատում պաշտոն է ստանում։ Նախկինում Արա Զոհրաբյանի առաջին տեղակալ էր նշանակվել Մկրտումյանի մեկ այլ խորհրդական Էմիլ Ամիրխանյանը։

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, հիշեցնենք, բազմիցս փորձել է հերքել իր սերտ առնչությունները վճռաբեկ դատարանի նախագահի հետ։ Ի դեպ, հենց Հունան Տեր-Վարդանյանն էր փոխարինել Տիգրան Աթանեսյանին որպես Վլադիմիր Գասպարյանի փաստաբան, Աթանեսյանի գրասենյակի վրա կատարված հարձակումից հետո։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31