05:21:28

ՀՀԿ-ն ցույց է տվել Կարեն Կարապետյանի տեղը

16:33, 20 մարտ 2018

«Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»,- երեկ հայտարարել է  Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ի վերջո հավակնում է արդյո՞ք վարչապետի պաշտոնին: Ըստ էության Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հենց ինքն է լինելու վարչապետը: Այսօր ԱԺ-ում Irakanum.am-ը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե այդ դեպքում որտե՞ղ է լինելու գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հանրապետական կուսակցությունում»,- ասաց Շարմազանովը: Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն Կարեն Կարապետյանը կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31