00:00:00

Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության օրակարգով. Նիկոլ Փաշինյան

18:53, 07 ապրիլ 2019

Տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն հաստատելը մեր կարևորագույն խնդիրն է։ Բայց որպեսզի այդ խնդիրը լուծվի, դրա հիմքում պետք է դնենք ճշգրիտ բանաձևեր։ Այս մասին այսօր ապրիլի 7–ին, ԵԿՄ արտահերթ համագումարում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը։
«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող ԼՂՀ հակամարտության կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել, այդ պարտականությունը և պատասխանատվությունը հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը։ Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ալիևի հետ մարտի 19–ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Իսկ խաղաղության մեր բանաձևը ես բարձրաձայնել եմ դեռևս մարտի 12–ին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Թույլ տվեք արձանագրել, որ Վիեննայի քննարկումներում այս բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը։ Այս կապակցությամբ կան որոշ թյուրիմացութուններ, որոնք հարկ եմ համարում ճշգրտել։
Ասվում է, որ Հայաստանի կառավարութունը պահանջում է ղարաբաղյան բանակցությունների ֆորմատի փոփոխություն և որպես հաղթանակ է արձանագրվում մեր հարևանների կողմից, որ տեղի չի ունեցել ֆորմատի փոփոխություն և չի ունենա։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբևէ չի դրել։ Հայաստանի կառավարությունը դրել է ֆորմատի վերականգնման հարց։ Այն, որ Ղարաղաբի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, երբեք ոչ մի վայրկյան կասկածի տակ չենք դրել։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է ԼՂ ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին։ Բանակցային ողջ գործընթացի ընթացքում ԼՂ–ն ներկա է եղել, դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականը, այլև 98–ից հետո։ Եկեք ուղիղ նայենք փաստերին և ասենք՝ 98–ից հետո Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ։ Եվ այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ։ Հետևաբար այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ։
Եթե մենք խոսում ենք առանց ԼՂՀ ներկայացուցիչների, ուրեմն մենք խոսում ենք ցանկացած բանի մասին, բայց ոչ համակարտության կարգավորման, որովհետև այդ ֆորմատում ուղղակի անլուրջ է խոսել հակամարտության կարգավորման մասին»,– ասաց Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձավ նաև Մադրիդյան սկզբուքնների շուրջ իր բարձրացրած հարցերին։ «Ինձ համար, որպես բանակցային գործընթացի ն նոր ներգրավված մարդ, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ,՝ինչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում։ Ինչ հնարավոր ելքերի կարող է հանգեցնել այդ սկլզբունքների արդյունքում, շրջանակում ընթացող բանակցությւոնները։ Վիեննայում ես այդ հարցի պատասխանը հստակ չեմ ստացել։ Միայն այն բանից հետո երբ կստանամ այդ հարցի հստակ պատասխանը, մենք հստակ կպատասխանենք՝ որքանով են ընդունելի կամ անընդունելի մեզ համար այդ սկզբունքները։ Ասվում է, որ Մադրիդյան սկզբունքների ամենակարևոր առավելությունն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը ով ինչպես ուզում է, դրանք մեկնաբանում է։ Դա անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը։ Պատկերացրեք իրավիճակ՝ երկու պետությունների ղեկավարները, հանդիպում, մի քանի ժամ խոսակցութուն են ունենում նույն սենյակում, հետո դուրս գալուց հետո նրանց պատմածները , թե ինչ է տեղի ունեցել այդ սենյակում, եբեմն180 աստիճանով տարբերվում են իրարից։ Ես Վիեննայի հանդիպումից հետո ամեն ինչ արեցի, որ ինքներս մեզ նման անլուրջ իրավիճակի մեջ չդնենք։ Ուզում եմ հույս հայտնել, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները զերծ կմնան այս տրամաբանությանը հակասող գործելակերպից»,– ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր