00:00:00

Չսպիացող բաց վերքեր

14:25, 02 ապրիլ 2019

Ապրիլյան քառօրյա պատերազմից երեք տարի անց․․․ 2016 թվականի առավոտը խաղաղ չէր հայկական երկու հանրապետություններում։ Հակառակորդը սանձազերծել էր լայնածավալ ռազմական գործողություններ։ Կռիվ էր Արցախում, պայքար էր չզիջելու, կռիվ էր  ապրելու համար․․․․։ Պաշտոնական տվյալներով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհվեցին 100-ից ավելի քաջորդիներ, վիրավորվեց հայ սպան ու զինվորը, բայց անկոտրում մնաց կամքը, հաղթելու եւ հաղթանակելու, ապրելու եւ արարելու ուժը թշնամում երբեք ու ոչ մի իրավիճակում հային ծնկի բերել չհաջողվեց։ Ապրիլյան այս օրերը  հայկական աշխարհի և հայ ժողովրդի ապագայի մասին մտորելու լավագույն տեղն Արցախն էր: Արցախյան օդում խտացել էր վտանգը, միաժամանկ նաեւ  սեփական ուժերի հանդեպ վստահությունը։ Երեք տարի առաջ այս օրը ծանր լռություն էր իշխում բոլորի տներում։ Ամեն մի զինվորի մահվան  մասին լուրը ավելի ու ավելի էր խոցում հայի սիրտը։ Տղաները գնացել էին բանակ, մեկը մոր աչքերի մեջ նայելով խոստում էր տվել հետ  է վերադառնալու, մյուսը՝ սիրած աղջկան էր երդում տվել՝ պետք է ամուսնանան։ Երրորդը՝ կիսավեր տունը պետք է վերակառուցեր։ Մարդկային կյանքեր ու ճակատագրեր, անավարտ մնացած երազանքներ։  Ապրիլյան քառօրյա պատերազմից երեք տարի անց․․․ Պատերազմի չքաղված դասերի մասին անցնող տարիների ընթացքում շատ է խոսվել, առաջ քաշվել տարբեր վարկածներ, բայց դրանցից եւ ոչ մեկը չի կարող սփոփել այն ցավը, որն ապրում է այսօր որդեկորույս մայրը։ Իրենց որդիների շիրիմներին այցի գնացող ծնողներ, մայրական արցունքներ, զգացումներ ու զգացմունքներ, չսպիացող բաց վերքեր։ Տղերք, դուք խոստացել էիք հետ վերադառնալ։ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մի քանիսի ընտանիքում մանկան ճիչը դարձյալ լսելի եղավ։ Ծնվեցին նոր հերոսներ։ Մենք բոլորս պարտավոր եք ձեզանից յուրաքանչյուրի առաջ։ Շնորհակալություն Քեզ հայ զինվոր, շնորհակալություն Քեզ խիզախ հայ մայր, եւ խոնարհումս իրենց կյանքը հայրենիքի համար նվիրաբերած հայորդիների հիշատակի առաջ։ Կյանքը կռիվ է, կռվում հաղթում է ուժեղը։ Հայկական բանակը ուժեղ է։ Փայլակ Ֆահրադյան  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր