00:00:00

Արևմտյան երկրներից չեն շտապում շնորհավորել Պուտինին

19:08, 19 մարտ 2018

ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդները դեռ չեն շնորհավորել Վլադիմիր Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Պուտինին չի շնորհավորել նաև Ուկրաինայի նախագահը։ Փոխարենը Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ղրիմում և Սևաստոպոլում ապօրինի քվեարկություն է տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ համաշխարհային առաջնորդները պատրաստ չեն ճանաչել թերակղզում ընտրությունների արդյունքները։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի նորընտիր նախագահը մի շարք ուղերձներ ստացել է։ Նրան շնորհավորել են նախկին ԽՍՀՄ երկրների նախագահները, Չինաստանի, Սերբիայի, Վենեսուելայի, Կուբայի, Բոլիվիայի նախագահները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր