00:00:00

Ոստիկանապետի հրամանով 5-րդ գումարտակի հրամանատար է նշանակվել

18:58, 19 մարտ 2018

ՀՀ ոստիկանությունում փոփոխություններն ու նշանակումները շարունակվում են: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի (Հրեշտակներ) հրամանատար է նշանակվել կապիտան Արսեն Մելքոնյանը: Մինչ այդ նա զբաղեցնում էր 5-րդ գումարտակի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ 5-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնը Արթուր Խուդինյանի ՊՊԾ գնդի հրամանատար նշանակվելուց հետո տեւական ժամանակ թափուր էր մնացել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Irakanum.am-ի հետ  զրույցում հաստատեց Արսեն Մելքոնյանի նշանակումը՝ 5-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր