00:00:00

Ես որ իմ արածները էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս. Իգիթյանը՝ Փոստանջյանին

17:12, 19 մարտ 2018

Երևանի ավագանու այսօրվա նիստում Վազգեն Սարգսյանի փողոցը անվանակոչելու մասին հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը: «Հարգելի քաղաքապետ, սիրելի գործընկերներ, բայց սա բոլորին չի վերաբերում», - իր խոսքն այսպես սկսեց Իգիթյանը: Նա ասաց, թե  հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որ ավագանու նիստը անընդհատ տանում են դեպի քաղաքականություն: «Տիկինը երկու անգամ եղել է պատգամավոր Ազգային ժողովում, ինքը մեզանից ստացել է 120 հազար դոլար որպես աշխատավարձ, բոնուսները չեմ ասում, ուզում եմ հասկանամ դիմացը ինչ ա ստացել էդ փողը ստացողը», - ասաց Լևոն Իգիթյանը: Նա շեշտեց` Զարուհի Փոստանջյանն անընդհատ ասում է «ես էսպես եմ հասկանում, էսպես եմ կարծում»: «Իսկ դու ո՞վ ես, «кто ты такой»», - ասաց ՀՀԿ-ականը՝ ապա ավելացրեց. «Ես որ իմ արածները էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս»: «Դուք սեր չեք վայելում, դուք թշնամի եք: Կինը դեպի իրեն ձգող հատկություն է ունենում, դուք դա չունեք, դուք ի՞նչ կին, ստեղ-ընդեղ, ժուռնալիստներին ասել եք ձեռ են տվել, դու ինչ ձեռք տալու մարդ ես, այ մարդ», - եզրափակեց խոսքը Լ. Իգիթյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր