00:00:00

Մեդալը Քոչարյանից չեմ ստացել. Բախշյանի պատասխանը՝ Փոստանջյանին (տեսանյութ)

16:59, 19 մարտ 2018

Մեդալը ստացել եմ ոչ թե Քոչարյանից, այլ Սերժ Սարգսյանից: Այս մասին լրագրողների հետ զրույցում արձագանքելով  «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթին  նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Ես չեմ ուզում պաշտպանվել, մեդալի հետ կապված իր ասածի մեջ ճշմարտություն կա: Իսկապես ես այդ մեդալը վերցրել եմ Սերժ Սարգսյանից անկախության 20-ամյակի առիթով: ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը որոշեց Անահիտ Բախշյանի թեկնածությունը, ոչ թե Սերժ Սարգսյանը: Դիմել էին խմբակցությանը, ասել էին՝ ուզում են մեկին ներկայացնել 20-ամյակին, խմբակցությունն էլ իմ թեկնածությունն առաջարկեց»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ շեշտելով, որ Զարուհի Փոստանջյանն այն ժամանակ որևէ գնահատական չի հնչեցրել՝ ո՛չ նախապես, ո՛չ հետո»,-ասաց Բախշյանը: Մանրամասները՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=A_vSaaXKPAs&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր