00:00:00

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

18:50, 24 մարտ 2019

«Սիրելի ընկերներ և գործընկերներ, Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ արդեն պատրաստ է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի պաշտոնական էջը` annahakobyan.am, որը կսկսի գործել մարտի 26-ից»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Աննա Հակոբյանի մամուլի խոսսնակ Հասմիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այս պահին ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները: «Հատուկ շնորհակալություն Sevuni &Tevian-ի թիմին` Janik Sevoyan, Lilya Avagyan, Tatev Avagyan լուսանկարիչ Sargis Mkoyan-ին, համատեղ ստեղծագործական աշխատանքի, հետաքրքրական գաղափարների ու թիմային ոգու համար: Հ.Գ. Կայքէջի պատրաստման գաղափարը Sevuni &Tevian ընկերությանն է: Կայքէջը պատրաստվել է անվճար»,-եզրափակել է խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր