00:00:00

Հայկ Խանումյանը չի բացառել, որ կառաջադրվի սպասվող նախագահական ընտրություններում

17:50, 24 մարտ 2019

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համագումարին ներկայացվել են զեկույցներ կուսակցության գործադիր մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի գործունեության մասին, ընտրվել է գործադիր մարմնի նոր կազմ, ապա ելույթ են ունեցել կուսակցության մի շարք անդամներ: Իր խոսքում կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասել է, որ 2013 թվականին, երբ ստեղծվել է «Ազգային վերածնունդ»-ը, իրենց նպատակն էր հանրությանն առաջարկել այլընտրանք՝ նոր գործիչների և նոր գաղափարների տեսքով: «Դա բավականին բարդ շրջան էր, երբ քաղաքական դաշտը միաբևեռ էր: Այդ ժամանակվա Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու խմբերը սատարում էին գործող նախագահին և իշխանական էին, իսկ 2012 թ.-ին նախագահական ընտրություններին զգալի ձայներ ստացած ոչ իշխանական թեկնածուն չէր էլ փորձում ինստիտուցիոնալիզացնել իր ստացած ձայները և նպաստել հանրության ուժեղացմանը: Հենց ստեղծման պահին մենք հայտարարեցինք, որ լինելու ենք ընդդիմադիր Արցախում կառավարող կոռումպացված ու ավտորիտար վարչակարգին: Լինելով իշխանության հիմնական քննադատը՝ մենք երբեք չենք տրվել պոպուլիզմին, այլ փաստարկված ձևով փորձել ենք ազդեցություն ունենալ որոշումների ընդունման վրա: Քաղաքական գործունեությունը մեզ համար ո՛չ ժամանց է, ո՛չ զբաղմունք, այլ մասնագիտական գործունեություն, որի հիմնական նպատակը խնդիրները ձևակերպելն է, և այդ խնդիրների լուծման շուրջ ուղիներ առաջարկելը»,- մասնավորապես նշել է Հ. Խանումյանը: Նրա խոսքով՝ 2018 թ.-ի Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը կարևորագույն իրադարձություն էր՝ Արցախում զարգացման հեռանկարների առումով: Այնուհետև ներկայացվել է համագումարի հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշվում է, որ 2020 թ.-ին Արցախում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով։ Մեզ հետ զրույցում կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասել է, որ այս պահին հստակեցված չէ նախագահական ընտրություններին իրենց կողմից առաջադրվող թեկնածուի անունը, և այդ մասին կտեղեկացնեն գալիք տարվա հունվարին: Ճշտող հարցին ի պատասխան՝ նա չի բացառել, որ այդ թեկնածուն կարող է լինել հենց ինքը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր