00:00:00

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

21:48, 11 մարտ 2019

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է ապրել և վստահություն հայտնել, որ համագործակցության ընթացիկ նախագծերը կշարունակեն իրականացվել, կնախաձեռնվեն նոր նախագծեր: Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ուրախ է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի հետ և քննարկել պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև Սիրիայում մարդասիրական առաքելությանն առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր