00:00:00

Քոչարյանը` փրփուրներից կախվող

20:40, 04 մարտ 2019

«168 ժամ»ին տված հարցազրույցում Քոչարյանը, հավատարիմ իր ոճին, կրկին փորձել է հոգեբանական պրեսինգի ենթարկել հայ հանրությանը` վախ ներշնչելու,  գույները խտացնելու, իր համար ցանկալին իրականության տեղ ներկայացնելու միջոցով: Նախ` հայտարարել է, թե իբր ներկա իշխանությունները մտադիր են հող հանձնել` պնդելով, որ դրա դեմ պայքարողներից մեկն էլ ինքն է լինելու` անկախ ամեն ինչից, ապա` համզմունք հայտնել, թե իբր ռուսական ղեկավարությունը չի վստահում հայաստանյան իշխանություններին այն պարզ պատճառով, որ վերջիններս Մոսկվայի կողմից իբր ընկալվում են` սորոսյան ազդեցության տակ գտնվողներ: Միաժամանակ, ինչպես և ակնալվում էր, իր ու որդու դեմ ընթացող իրավական պրոցեսները բոլորովին անհիմն է համարել` որկելով դրանք «վենդետա»: Քոչարյանի` այսօրինակ հարցազրույցների հիմնական նպատակը, թերևս, մեկն է` ջանալ ամեն գնով  նախ չմոռացվել, ապա և  ներկայանալ որպես Փաշինյանի միակ իրական ընդդիմադիր: Ակնհայտ է, սակայն, որ դիցուք այս հարցազրույցի հիմնական նպատակը մարտի 1-ին Փաշինյանի հնչեցրած հայտարաություններին պատասխանելն է. Քոչարյանը, որքան էլ կարող է անհավատալի թվալ, 2008-ի մարտի 1-ի հիմնական մեղավոր է հայտարարում ներկայիս իշխանոթյուններին` ասելով, որ նրանց պայքարը պայմանավորված է խղճի խայթով: ընդ որում` Քոչարյանը այս ամենը պնդում է` հղում կատարելով Ֆրեյդին: Քոչարյանի նմանօրինակ հայտարարություններն իրականում վկայում են նրա` անելանելի վիճակում գնվելու մասին: Չունենալով ոչ մի լուրջ կռվան ընդդեմ Փաշինյանի իշխանության` նա  ընկել է սյուռեալիզմի գիրկն ու փորձում է հանրությանը մոլորեցնելու ճանապարհով անվստահություն ներշնչել իշխանությունների նկատմամբ` «որքան վատ, անքան լավ» տխրահռչակ տրամաբանությունից ելնելով: Ավելին` զգացվում է նաև նրա բուռն ցանկությունը` փնովելու Հայաստանի ղեկավարությանը հատկապե Կրեմլի աչքում ու  պատկերել մի իրավիճակ, երբ թվում է` Հայաստանը գլորվում է սորոսների գիրկն, ու միակն, ով կարող է Երևանին վերադարձնել Մոսկվայի գիրկը հենց ինքն է: Սրանով, ըստ էութան, Քոչարյանն աջակցություն է հայցում Կրեմլից` արդյունքի հասնելու համար խեղաթյուրելով իրականությունը: Անշո՛ւշտ, Քոչարյանն ելնում է առաջին հերթին ինքնապաշտպանական բնազդներից, ու այդ իմաստով  պետք է արձանագրել, նոր հարցազրույցը հներից շատ քիչ բանով է տարբերվում: Ունենալով` ընդամենը մեկ երազանք` դառնալ իշխանություններին ընդդիմադիր միակ բևեռը, նա պարզ դեմոնիզացիայի է ենթարկում Փաշինյանին ու նրա թիմին`այդ ֆոնին ինքն իրեն հերոսացնելու հույսով` թողնելով,սակայն լոկ փրփուրներից կախվողի անօգնական մեկի տպավորություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր