00:00:00

Բուհից հեռացվել են նրա լավագույն մասնագետներից երկուսը

21:53, 16 մարտ 2018

Ցավում եմ մեր սիրելի Շիրակի պետական համալսարանում իրադարձությունների նման զարգացման համար: Անկախ որևէ հանգամանքից, դրդապատճառից ու բերվող հիմնավորումից, այն պատիվ չի բերում բուհական ու ակադեմիական միջավայրին ընդհանրապես: Առայժմ արձանագրենք, որ բուհից հեռացվել են նրա լավագույն մասնագետներից երկուսը: Տարիների համատեղ աշխատանքային փորձը, ուսանողական և մասնագիտական շրջանակներում նրանց ունեցած բարձր համարումը բավարար հիմք են նման գնահատականի համար: Վստահ եմ, որ հեռացված դասախոսները, լինելով կրթական ու ակադեմիական աշխատաշուկայում պահանջարկված կադրեր, իրենց արժանի տեղը կգտնեն կյանքում՝ շարունակելով կրթել ու դաստիարակել մեր նոր սերունդը: Կասկած չունեմ, որ նրանք դա ապագայում կշարունակեն կատարել հենց Շիրակի պետական համալսարանում: Համոզված եմ, որ բուհում տեղի ունեցած և տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև ստեղծված իրավիճակի իրական հաղթահարման վերաբերյալ ապագայում դեռ առիթ կլինի արտահայտելու առավել ամբողջական կարծիք: Շիրակի պետական համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի գրառումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր