00:00:00

«Պուտինամոլությամբ» տառապողները խաղից դուրս վիճակում են

21:09, 18 փետրվար 2019

Հեղափոխությունից հետո հակաիշխանական բևեռում հանդես եկողների շարքերում շարունակում են հայտնվել մարդիկ, ովքեր իրենց գոյության ողջ ընթացքում վարկաբեկվել ու արժանացել են հանրության պարսավանքին։ Պատճառը կայանում է նրանում, որ Փաշինյանի թիմում տեղ գտնելու նրանց շանսերի բացակայությունը բացառում էր նրանց հասարակական-քաղաքական կեցությունը, հետևաբար այլ ելք չի մնում, քան ընդդիմադիր բևեռում դրսևորվելու փորձերը։ Այս մարդկանց շարքերը համալրելու քայլեր է անում Անդրանիկ Նիկողոսյանը, ով առավել հայտնի է իր «պուտինամոլությամբ»։ Նիկողոսյանն, ով մեղադրվել է մինչև անգամ իր ռուս ծանոթուհուն դաժան ծեծի ենթարկելու և նրան բռնաբարելու փորձ անելու մեջ, վերջերս փորձ է անոմ քննադատել նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունն ու առաջ է քաշում նոր փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական դիրքորոշման փոփոխությանը՝ կապված կարգավիճակի փոփոխության հետ, առաջացնելու էր բազմաթիվ քննադատություններ, սակայն այդ կոնտեքստում առաջ եկած քննարկումներն ու բանավեճերն ի սկզբանե դատապարտված էին անարդյունավետության, քանի որ վարչապետ ընտրվելուց սկսած նա վստահեցրել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները մնալու են նույնը, և դրա համար ներկայացրել է իր հիմնավորումները ։ Այս ամենից հետո նիկողոսյանանման սադրիչներն իրենց ինքնանպատակ հայտարարություններով փորձ են անում սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Նշենք, որ Անդրանիկ Նիկողոսյանը ժամանակին մտադրություններ է ունեցել գերակշիռ դիրք ունենալ հայկական լրատվական դաշտում, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ այդ ոլորտում իր գործունեությունն ի սկզբանե հիմնված է եղել զրպարտանքի ու ապատեղեկատվության վրա։ Նշյալի լավագույն ապացույցը թերևս այն է, որ նրան պատկանող neonews.am եւ gazeta.am կայքերի վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի առաջին մասով`ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով: Հատկանշական է, որ  այդ հատկանիշներնի հայտ են եկել նշյալ կայքերում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին վերաբերվող զրպարտիչ հոդված հրապարակելու առթիվ ընթացող դատական գործի շրջանակներում։ Նիկողոսյանի անունը շրջանառվել է նաև Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» հիմնադրամի հետ  դրամաշնորհային ծրագրերի իրականացման պատրվակով գումարների յուրացման և մսխման դեպքերով (մոտ 10 մլն դոլար): Այս փաստերը եկել են վկայելու, որ հեղափոխությունից հետո ընդդիմության նշաձողը բարձրացել է, և նմանատիպ կերպարները դուրս են խաղի կանոններից։ Վաչիկ Գրիգորյան      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր