00:00:00

Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 Սու-30ՍՄ կործանիչ գնել. Դավիթ Տոնոյան

11:34, 18 փետրվար 2019

Հայաստանը նախատեսում է ռուսական 4 Սու-30ՍՄ ստանալ 2019-ի վերջին-2020-ի սկզբին, Երեւանն ընդհանուր կցանկանար գնել 12 այդպիսի մեքենա, երկուշաբթի IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մենք շարունակում ենք բանակցությունները Սու-30ՍՄ օդանավերի հաջորդ խմբաքանակի մատակարարումների շուրջ: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որքան արագ պատրաստ կլինի այս արտադրանքը. այնտեղ կան ներմուծման փոխարինման խնդիրներ եւ այլն: Մենք նախատեսում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ հաջորդի սկզբին»,- ասել է նա: Ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ հայկական ռազմական գերատեսչությունն այդպիսի քանի՞ մեքենա կցանկանար գնել, Տոնոյանը նշել է, որ խոսքը մեկ էսկադրիլայի մասին է (12 օդանավ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր