00:00:00

ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը

20:45, 15 փետրվար 2019

Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը  Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը և սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Զոհրաբ Մնացականյանը և Սամեհ Հասան Շուքրին բարձր են գնահատել ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները և ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել հարստացման, քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ: Այս առումով զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան փոխայցերի իրականացումը, ինչպես նաև տնտեսական հարցերով հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: ԱԳ նախարարներն առանձնահատուկ շեշտել են հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող եգիպտահայ համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում: Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումերը՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կառավարության առաջնահերթություններից է նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր