00:00:00

Տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողությունը

20:28, 15 փետրվար 2019

Փետրվարի 14-ին Խոր Վիրապ վանական համալիրում տեղի է ունեցել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը: Զինվորական երդման արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ, նորակոչիկների ծնողները: Միջոցառման մասնակիցները նորակոչիկներին մաղթել են խաղաղ և անվտանգ ծառայություն, համոզմունք հայտնել, հայոց բանակի շարքերը համալրած պատանիները բարձր կպահեն հայ զինվորի պատիվն ու արժանապատվությունը: Արարողության ավարտին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնանքի խոսք է ուղղել նորակոչիկներին և նրանց հանձնել «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշաններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր