Երևան համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել, իսկ տրանսպորտային նոր օբյեկտը կիրառվելու է միայն երկու տարուց։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Երևան քաղաքի տրանսպորտային ցանցը ներկայումս գտնվում է ծայրահեղ դժվար վիճակում։ 2020թ.-ին Երևանում 450 միկրոավտոբուս այլեւս շահագործման ենթակա չի լինի։ Օրենքով միկրոավտոբուսները 15 տարուց ավելի չեն կարող շահագործվել, և մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն Երևանի տրանսպորտային ցանցը, այն դեպքում, երբ օրական 900 միկրոավտուբուս է սպասարկում Երևանը, այսինքն` տրանսպորտային ցանցի մոտ կեսը այլևս չի կարողանա սպասարկել», – ասաց Մարությանը։
Նա նշեց, որ շուտով 70 նոր ավտոբուս կսկսեն սպասարկել։ Հայաստանը դրանք նվեր է ստացել Չինաստանից 2013–2014 թվականներին, սակայն Մարությանի համար անհասկանալի պատճառներով դրանք չեն գործածվել։ Ավտոբուսները կփոխարինեն հին «Գազելներին» ու մի շարք երկաթուղիներում պակասություն անող տրանսպորտին։
Միաժամանակ քաղաքապետը կոչ արեց երևանցիներին լինել համբերատար ու ավելի շատ քայլել ոտքով, համենայն դեպս այնտեղ, որտեղ հնարավոր է։ Նա սեփական օրինակը բերեց` ասելով, որ հեռու է կայանում մեքենան ու ոտքով բավականին երկար քայլում է։
Ինչ վերաբերում է փետրվարի 14–ին Երևանում ստեղծված ծայրահեղ իրավիճակին` Մարությանն ընդգծեց, որ դա գործադուլ չէր։