00:00:00

Հայաստանն անհանգստանալու բան չունի. Շարմազանով

01:48, 16 մարտ 2018

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Բաքվում Թուրքիայի վարչապետի հայտարարությունները, թե Խոջալուի դեպքերը հայերի կողմից իրականացված ցեղասպանություն էին, լկտի սուտ են ու անհեթեթություն: «Չկա աշխարհում մի միջազգային կառույց, որ ընդունել է մի փաստաթուղթ, որ Հայաստանին մեղադրում են ցեղասպանության մեջ: Սա հերթական սուտն է, իրենք իրենց գյուղում հավաքվել են ու սուտ են ասում: Ավելին, Խոջաուլի մասին բազմիցս խոսվել է, դա բացառապես Ադրբեջանի ներքաղաքական պայքարի արդյունք է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Վերջինս ընդգծեց, որ սա ցույց է տալիս, որ Թուրքիան ունի ադրբեջանամետ ուղղվածություն և որևէ անելիք չունի արցախյան հարցում: Իսկ Ալիևի հայտարարությունները, թե տարածքներ պիտի ՀՀ-ն վերադարձնի Ադրբեջանին, Շարմազանովն ասաց. «Տարածքները իրենք պիտի վերադարձնեն, մենք տարածքներ չունենք վերադարձնելու, Թուրքիան ունի տարածքներ վերադարձնելու, այդ թվում ԵՄ Անդամ Կիպրոսի 38 տոկոսը: Ալիևն ասել է, որ պատժամիջոցներ պետք է մտցվեն ՀՀ նկատմամբ, այո, պիտի մտցվեն բայց Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների նկատմամբ: Եթե միջազգային հանրությունը որևէ պետության նկատմամբ պիտի կիրառի սանկցիաներ, ապա հենց Ադրբեջանի»: Շարմազանովն ընդգծեց, որ, բնականաբար, այս առումով Հայաստանն անհանգստանալու բան չունի, այ Ադրբեջանն ունի, քանի որ նրա ամբողջ քաղաքականությունը ստերով է ողողված: Ավելին, նա նկատեց, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից է պարտադրվել զինադադարն Ադրբեջանին, նրանք փոխզիջման չեն գնացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր