00:00:00

Ալեն Սիմոնյանը Պերուի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջև վիզային համակարգի պարզեցնելու հարցը

22:43, 09 փետրվար 2019

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Պերուի արտակարգ և լիազոր դեսպան Բենխամին Չիմոյի (նստավայրը՝ Մոսկվա), Հայաստանում Պերուի պատվո հյուպատոս Հովհաննես Դուրգարյանի ու վերջինիս գործընկերների հետ: Այս մասին Սիմոնյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Քննարկեցինք Հայաստանի և Պերուի հանրապետությունների միջև վիզային համակարգի հեշտացման գործընթացը և երկու երկրների միջև համագործակցության խորացմանն ուղղված հնարավոր քայլերը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր