00:00:00

Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք. ուրախությունս շատ մեծ է. Արայիկ Հարությունյան

20:00, 09 փետրվար 2019

Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության, գիտության եւ գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագծին: Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության եւ գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի աշխատանքային խմբի հետ առաջին մեծ քննարկումը: Անկեղծ ասեմ՝ շատ անհանգիստ էի ներկայացումից առաջ, քանի որ բարեփոխումը, որն իրականացնելու ենք այս օրենքով, եւ առաջադրանքը, որ կար խմբի առաջ, շատ բարդ են: Բայց ուրախությունս շատ մեծ է, որովհետեւ գտնվել են բարդ առաջադրանքների լուծումները ու, իրոք, ունենք լավ նախագիծ: Վերջնական տեսքի բերելուց հետո նախագիծը կուղարկվի շահագրգիռ խմբերին, կազմակերպություններին, կունենանք հանրային լայն քննարկում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր