00:00:00

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում չի անդրադարձել Սերժ Սարգսյանի թեմային. Ալումյան

19:06, 09 փետրվար 2019

Իհարկե, 0038 հրմանանին նախորդել է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը բարձրագույն սպայական կազմի հետ, դա ժխտելու կարիք չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Դրանից հետո պաշտպանության նախարարն արձակել է 0038 հրամանը, որը սկսել է կատարվել: Այդ հրամանի մեջ չկա մի բան, որը հետագայում կարող եք ասել, որ արտառոց բան է կատարվել: Երբեւէ որեւէ պաշտպանության նախարարի հրաման որեւէ նախագահի օրոք չի գնացել նախագահական նստավայր, որ ստանա հավանություն: Մենք նախաքննականմարմինին բազմիցս խնդրել ենք դա ստուգել»,-ասաց Ալումյանը: «Իրենք երբ մեր հայտարարություններից մեկը ստուգում են ու համոզվում են, որ ճիշտ ենք ասել, իրենք այդ տվյալները մեզ չեն տրամադրում, ասում են՝ նախաքննական գաղտնիք է: Նախաքննական գաղտնիքն իրենց համար լավ վահան է»,-ընդգծեց նա: Ինչ վերաբերում է լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, Ալումյանն արձագանքեց. «Ռոբերտ Քոչարյանը որեւէ ցուցմունք չի տվել եւ չի էլ պատրաստվում ցուցմունք տալ այս մեղադրանքի պայմաններում: Իսկ դատարանում իր ելույթում չի անդրադարձել Սերժ Սարգսյանի թեմային»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր