Անգամ քննչական մարմինը չի համարում, որ մարտի 1-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը ցուցում է տվել, որ Ազատության հրապարակում գտնվողների նկատմամբ կիրառվի ուժ. նման բան պարոն Քոչարյանին մեղասգրված չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Ում հրահանգով է տեղում ուժ կիրառվել, ես հիմա չասեմ, որովհետեւ այդ տեղեկությանը ես չեմ տիրապետում: Եթե ոստիկանության գործողություն կիրառելիս դիմադրություն են ցույց տալիս, ոստիկանությունը բոլոր դեպքերում իրավունք ունի կիրառել ուժ: Խնդիրն այն է, որ այդ ուժի կիրառումը պետք է լինի համաչափ»,-ասաց Ալումյանը:
դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 7-ին որոշում էր կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողնել Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։