00:00:00

Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը. «Սասնա Ծռեր»

16:11, 09 փետրվար 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու վերաբերյալ, որում ասվում է, որ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ Հայտարարությունում ասվում է. «Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) նախօրեին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Սիրիայում Ռուսաստանի ռազմաքաղաքական միջամտության շրջանակներում և նրա հովանու ներքո իրականացվող այս ձեռնարկման վերաբերյալ մեր նախորդ հայտարարության մեջ (Ձեռնպահ մնալ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելուց) մտահոգություն էինք հայտնել, որ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնալիքներ է ստեղծելու մեր ազգային շահերի ու անվտանգության համար և ՀՀ կառավարությանը հորդորել էինք ձեռնպահ մնալ դրանից: Առայժմ ստիպված ենք ցավով փաստել, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն անտեսում է Ռուսաստանից Հայաստանի գաղութային կախյալության հաղթահարման և նրա հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու կենսական անհրաժեշտությունը և շարունակում է Ռուսաստանի գաղութային վարչակազմի վերածված նախորդ ռեժիմի արտաքին քաղաքականությունը, ինչի հետևանքով էլ ավելի է մոտենում արտաքին հարաբերությունների ասպարեզում ինքնուրույնությունից հրաժարվելու աղետալի կետին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր