00:00:00

Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենն ընդունել է Հայաստան այցելելու Արմեն Սարգսյանի հրավերը

15:55, 09 փետրվար 2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ, ով տարբեր տարիների զբաղեցրել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները։ Նախագահ Արմեն Սարգսյանը և փորձառու պետական ու քաղաքական գործիչը մտքեր են փոխանակել միջազգային քաղաքականության ու անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Արմեն Սարգսյանը պատմել է նաև այն ծրագրերի ու նախագահական նախաձեռնությունների մասին, որոնց իրականացմանը հետամուտ է՝ նշելով, որ դրանք ապագային միտված ծրագրեր են և նպատակ ունեն Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների, նորարարության և ստարտափների կենտրոն։ Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը ընդունվել է նրա կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր