Ատամնաբույժ Իննա Գազազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ շնորհավորել ատամնաբույժերի միջազգային օրը: Գրառումը՝ ստորեւ.
«Այսօր ատամնաբույժների միջազգային օրն է: Օգտվելով առիթից, ուզում եմ սրտանց շնորհավորել ՀՀ բոլոր բժիշկ-ատամնաբույժներին և շնորհակալություն հայտնել նրանց` իրենց կատարած աշխատանքի համար: Ես հպարտ եմ, որ Հայաստանում ատամնաբուժությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Ամպագոռգոռ բառեր չեն սրանք. Հայաստանում քիչ չեն երկար տարիների փորձ ու գիտելիքներ ունեցող մասնագետներ, ովքեր շարունկում են առաջ գնալ` հարստացնելով իրենց գիտելիքները` ժամանակի պահանջներին համահունչ: Կան նաև երիտասարդ մասնագետներ, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողանում են պատվով կանգնել բարձր որակավորում ունեցող բժիշկների կողքին և կոչվել ատամնաբույժներ: Ավելի քան վստահ եմ, որ աճն այս բնագավառում տարեցտարի ավելի մեծ կլինի և արդյունավետ: Կուզենայի շնորհակալություն հայտնել նաև ՀՀ առողջապահության նախարարությանը` ի դեմս նախարար Ա. Թորոսյանին` բժիշկներին աջակցություն ցուցաբերելու համար, դա շատ կարևոր հանգամանք է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ կոլեգաներիս` ատամնաբույժների միջազգային օրվա առթիվ:
Հ.Գ. Հարգելի նախկին և ապագա այցելուներ, մենք միշտ ուրախ ենք ձեզ տեսնել միայն առողջ և հրաշալի ժպիտը ձեր դեմքին: Թող ձեր միակ բժիշկը, ում ստիպված կլինեք այցելել, լինենք մենք` ատամնաբույժներս, որովհետև այսպես թե այնպես մեզանից միայն ժպիտով եք հեռանում:
Հարգանքներով` Իննա Գազազյան: