00:00:00

Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ, Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի

16:12, 06 փետրվար 2019

Այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց Շիրակի մարզպետի նշանակել Տիգրան Պետրոսյանին։ Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետի պաշտոնում էլ նշանակվեց Հայկ Չոբանյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին և մաղթեց հաջողություններ աշխատանքում։ «Ես ուզում եմ նորանշանակ մարզպետներին ասել, որ առաջնային խնդիր է մեզ համար բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունների։ Ուզում եմ ընդգծել, որ պետական կառավարման բոլոր մարմինները՝ այդ թվում մարզպետարանները, պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը որևէ ներդրման ծրագիր քննարկելիս։ Պետք է բոլոր հնարավոր միջոցներով քաջալերենք պոտենցիալ ներդրողներին, նաև նրանց համար պետք է հնարավորություններ ցույց տանք, թե ինչպի ներդրումներ կարելի է անել մարզերի զարգացմանը նպաստելու համար»,-ասաց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր