Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 5-ին կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին և ներկայացրել ՀՀ մարզպետների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բոլոր մարզերում ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների արդյունքները: Նա նշել է, որ ոլորտում կա մեծ քանակությամբ կուտակված պարտք, որից 80 մլն դրամն այս տարվա հունվարին վերականգնվել է, ինչը, սակայն, բավարար չէ գարնանային նախապատրաստական աշխատանքներն սկսելու համար, և անհրաժեշտ է պետական աջակցություն:
Խորհրդակցությանը քննարկվել են ջրային տնտեսության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարիներ շարունակ ջրօգտագործողների կողմից կուտակված պարտքերի հավաքագրմանը, ջրամբարներից ապօրինի ջրօգտագործման ռիսկերի կառավարմանը, վերահսկողությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Վարչապետը կարևորել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակին մեկնարկի համար գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակով ջրամատակարարման ապահովումը՝ նշելով, որ այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ հանձնարարել է պատասխանատուներին ներկայացնել հարցի համակարգային լուծման առաջարկներ. «Պայմանավորվեցինք հետևյալ կերպ. մենք գումարը հատկացնում ենքբյուջեից, և դրա ծախսումը խիստ հսկողության տակ է առնվում: Բայց նաև գնում ենքհավաքագրումների հետևից՝ փորձելու հասկանալ, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: Նաևխիստ հսկողության տակ ենք պահում ջրամբարներում առկա ջրի քանակությունը, որպեսզիհամոզված լինենք, որ դրանք կառավարվում են: Վարկային ծրագրերով վերանայումներ ենքանում, թե որտեղ ինչ վերաբաշխումներ է հնարավոր անել, որ գումարներն առավելարդյունավետ ծախսվեն: Եվ ջրային համակարգում պետք է գնալ կառուցվածքային ևկադրային շատ լուրջ փոփոխությունների»: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ մարտի առաջին տասնօրյակի ավարտին գյուղացիական տնտեսությունները պետք է ապահովված լինեն կանոնավոր ջրամատակարարմամբ և համապատասխան հանձնարարականներ տվել:
Վարչապետը նաև հանձնարարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանին՝ տեղեկանք ներկայացնել գարնանային գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական փուլում իրականացված և իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ: