00:00:00

Սերժ Սարգսյանը հարցաքննության ժամանակ հնչեցրե՞լ է Ռոբերտ Քոչարյանի անունը

00:16, 06 փետրվար 2019

1in.am-ը գրում է. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է իր պաշտպանյալի անունից, որ 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած ոստիկանական գործողության մասին Ռոբերտ Քոչարյանը չի իմացել, այլ տեղեկացել է, երբ այն արդեն կատարված էր՝ 8.30-ին: Ռոբերտ Քոչարյանը փաստորեն հերթական անգամ հայտարարում է, որ տեղյակ չի եղել մարտիմեկյան առանցքային դրվագներից մեկի մասին: Ինչպես հայտնի է, նա հայտարարում է նաև, որ 0038 հրամանից էլ տեղյակ չէր, և դա պաշտպանության նախարարի նախաձեռնությունն էր: Օրերս Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից ուղերձ էր հղել իր համակիրներին, համախոհներին՝ հորդորելով նրանց լինել ամուր և շարունակել պայքարը, քանի որ տեղի ունեցողը ժամանակավոր է: Ստացվում է հետաքրքիր իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործում որևէ քայլի համար չի ստանձնում պատասխանատվություն, միաժամանակ հորդորում է իր համախոհներին չընկճվել: Եթե խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չեն եղել նախկին պաշտոնյա և ներկայումս պարզապես այս կամ այն մոտիվացիայով պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին, ապա դա մի հարց է: Բայց կան նաև նախկին պաշտոնյաներ, որոնք այս կամ այն առնչությունն են ունեցել մարտիմեկյան իրադարձություններին, այսպես ասած՝ ի պաշտոնե: Նրանք ներկայումս հայտնվում են մի իրավիճակում, երբ նախկին նախագահն ու Գերագույն գլխավոր հրամանատարը որդեգրել է «ոչնչից տեղյակ չեմ» մարտավարությունը: Նա կարող էր ասել, որ տեղյակ է եղել, հանձնարարել է, որոշում է կայացրել, և այդ ամենն արել է իր իրավասության ու լիազորության շրջանակում, ներկայացնելով ապացույցներ, որ քայլերը եղել են անհրաժեշտ: Բայց երկրորդ նախագահը առանցքային դրվագների առումով հայտարարում է, որ տեղյակ չի եղել և տեղեկացել է պոստֆակտում: Դա նշանակում է, որ հարվածի տակ են հայտնվում ավելի ներքևում եղած պաշտոնյաները: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանն այդպիսով փորձում է նրանց մոտիվացնել «պայքարի», որպեսզի նրանք էլ իրենց հերթին չդնեն պատասխանատվությունն իր վրա: Ավելին, բացառված չէ, որ նրանք արդեն իսկ արել են դա, այսինքն՝ իրենց քայլերը պայմանավորել են Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, և երկրորդ նախագահը հենց դրանով պայմանավորված էլ հայտարարում է, որ ինքը տեղյակ չի եղել առանցքային մի քանի որոշումներից, տեղեկացել է դրանցից հետո: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր