00:00:00

Փաշինյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և լեհական «Լուբավա» ընկերության ներկայացուցիչներին

23:50, 05 փետրվար 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 5-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Դեսպան Չեպլակն խոսել է մեր երկրի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորության մասին և վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված՝ Լեհաստան այցելելու հրավերը: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր