00:00:00

Հայաստանը Կատարում դեսպանատուն է բացում

23:23, 05 փետրվար 2019

Հայաստանի Հանրապետությունը Կատարի Պետությունում դեսպանություն կունենա: Կատարում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում: Կատարում ՀՀ դեսպանի նստավայրը կլինի Դոհայում: Նախագծին կից հիմնավորման համաձայն՝ դեսպանության պահպանման ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 93.7 մլն դրամ, որից 53.5 մլն դրամը երեք տարի ժամկետով պատրաստ է տրամադրել կատարական կողմը, իսկ 40.2 մլն դրամի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտականհարաբերությունները հաստատվել են 1997թնոյեմբերի 5-ին: 2014թ. Կատարում ՀՀ դեսպան է նշանակվել Գեղամ Ղարիբջանյանը, ով նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր