00:00:00

ՄԻՊ-ը պատրաստակամ է աշխատել պատգամավորների հետ ոլորտում խնդիրների լուծման համար

17:38, 05 փետրվար 2019

 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է  Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքի էջում գրել է Թաթոյանը: «Տիկին Զոհրաբյանի հետ արդեն իսկ քննարկեցինք մի քանի կարևոր հարց՝ կապված քրեակատարողական հիմնարկ նրա այսօրվա այցի հետ: Երեկ իմ հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները նույնպես այց էին իրականացրել «Արմավիր» ՔԿՀ և տեսակցել ինչպես հացադուլ հայտարարած, այնպես էլ ազատությունից զրկված մյուս անձանց:Հայտնում եմ խորհրդարանի պատգամավորների հետ համատեղ աշխատանքի լիարժեք պատրաստակամություն՝ մարդու իրավունքների ոլորտում խնդիրների վերհանման ու դրանց լուծմանը նպաստելու նպատակով»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր