00:00:00

Առողջապահության նախարարի մտերիմը կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ. քրգործ է հարուցվել

19:36, 05 փետրվար 2019

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Հայաստանի քր. օր-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, քաղաքացի դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ Ն. Վանեսյանը իրեն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել եւ վերցրել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն գործը չի արել: Քաղաքացին, տեսնելով, որ Ն. Վանեսյանը խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Վանեսյանը նշված քրեական գործում ներգրավված է որպես կասկածյալ եւ բնակության վայրից չհեռանալու համար ստորագրություն է վերցվել նրանից։ Նշենք, որ Նաիրի Վանեսյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր