00:00:00

Խորհրդակցություն ԿԳՆ-ում. քննարկման առանցքում դասագրքերի վերանայման խնդիրն է

23:12, 01 փետրվար 2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ դպրոցական դասագրքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ: ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նախարարության և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի ներկայացուցիչներ: Խորհրդակցությանը քննարկվել են հանրության և մասնագետների շրջանում դասագրքերի բովանդակության վերաբերյալ առկա մտահոգությունները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև դասագրքերի քաշի հետ կապված խնդիրները: Հանձնարարավել է շարունակել բազմակողմանի քննարկումները նաև հաջորդ շաբաթ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր