00:00:00

Պետք է բողոքեր, ինչ պետք է աներ. Քոչարյան (տեսանյութ)

16:43, 15 մարտ 2018

«Բնական է պետք է բողոքեր, ինչ պետք է աներ»: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը անդրադառնալով Ադրբեջանի կողմից բողոքի նոտա հղելուն ԱՄՆ-ին, որ վիզա էր տրամադրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: «Արցախը վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը բնական է սահմանափակ է, քանի դեռ չկա միջազգայն ճանաչում, բայց ամեն դեպքում այցը չափազանց կարևոր է»,-ասաց նա հավելելով, որ եղել են տարբեր այցեր և դա ողջունելի է: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՀԱՊԿ անդամ երկրներ չեն ընդունում, բայց Արևմտյան երկրներ ընդունում են Արցախի նախագահին, Քոչարյանն ասաց, որ ԱՄՆ-ն այդ տեսակետից իր ուրույն մոտեցումը ունի, դա արտահայտվում է այն հանգամանքով, որ Արցախին հատկացվում է իրենց կողմից համապատասխան օգնություն: «Դա նշանակում է, որ Ամերիկան ընդհանուր առմամբ շատ ավելի բազմաշերտ, բազմազան մոտեցում ունի արտաքին հարաբերություններին, ինչը պայմանավորված է և կոնգրեսի ինքնուրույնությամբ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրինակի համար շատ այլ երկրներում չենք տեսնի, կոնգրեսականները կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք շատ անգամ չեն համընկնում սպիտակ տան հետ, այսինքն այդ տեսակետից այդ երկիրը ավելի ճկուն է, սակայն կարևորը դառնում է Սպիտակ տան դիրքորոշումը»,-պարզաբանեց: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զենքի վաճառքին և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությանը, թե իրենք հետևություններ արել են 2016 թվականի ապրիլյան պատերազմից Շավարշ Քոչարյանն ասաց, որ ողջունելի է այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետևություններ անել: «Տպավորություն այն է, որ ինչ-որ հետևություններ արվում են Ռուսաստանի կողմից»,-ասաց նա: Այլ մանրամասներ՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=6P6gLoDqPAM&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր