00:00:00

Զբաղվում են այդ խնդրով. Ալթունյանը պատասխանում է Կարապետյանին (տեսանյութ)

16:10, 15 մարտ 2018

«Ամեն ինչ անում ենք, որ չլինեն»:  Կառավարությունում այսօրվա նիստից հետո  լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց  Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե այդքան դժվար է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը մարզերում, որ վարչապետը նիստի ժամանակ իր հանձնարարականներից մեկում անդրադարձավ դրան ու պահանջեց արագացնել այդ գործընթացը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն ասել էր, որ ինտերնետն է հաճախ բացակայում բուժհաստատություններում: Լեւոն Ալթունյանը նշեց. «Երբևիցե ինտերնետի առկայությունը մարզերում նախ Առողջապահության նախարարության խնդիրը չի եղել: Այսօր այն դառնում է, և մենք այդ խնդիրը կլուծենք 15 օրվա ընթացքում»: Ինչ վերաբերում է նախորդ նիստի ժամանակ վարչապետի բարձրացրած հարցին, որ դեղերը դեղատոմսերով վաճառելու հետ կապված՝ խնդիրներ են եղել, Առողջապահության նախարարը նշեց. «Առողջապահական տեսչական մարմինն զբաղվում է այդ խնդրով, վարչապետին կզեկուցենք արդյունքները, ապա այդ արդյունքները կզեկուցենք ձեզ»: Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք նորմալ է, որ վարչապետը տեղյակ է այդ խնդրից, կոռուպցիոն ռիսկերից, ինչ ինքը նախարարը՝ ոչ: Մանրամասները՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=yuucacrd4vU&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր