00:00:00

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ

16:10, 15 մարտ 2018

Մարտի 14-ին պաշտոնական այցով Կոպենհագեն ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ: Շնորհակալություն հայտնելով հանդիպումը նախաձեռնելու համար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում ընկերակցությունում 2011թ. իր հանդիպումը, ինչպես նաև նրանց այցելությունը Հայաստան 2013թ.։ Նախարար Նալբանդյանը դանիացի արտաքին քաղաքականության փորձագետներին ներկայացրեց իր այցելության նպատակները, Կոպենհագենում ունեցած հանդիպումների արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները, դրանց արձագանքելու նպատակով գործադրվող քայլերը: Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորություններին։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկաներին տեղեկացրեց միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների ու դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։ Նախարար Նալբանդյանը Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը: Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր