Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի հարցազրույցը
-Անցած տարիների ձեռքբերումներին զուգահեռ ի՞նչ խնդիրներ եք տեսնում բանակում:
-Բանակի ստեղծումը դրվել է սխալ հիմքերի վրա: Արցախյան պատերազմից հետո Հայաստանը փոխանակ ստեղծելու հայկական բանակ, որպես օրինակ վերցրեց Սովետական բանակը, որի փիլիսոփայությունն էր «մենք կհաղթենք քանակով, այլ ոչ թե որակով»: Նման փիլիսոփայությունը ՀՀ նման փոքր երկրների համար էֆեկտիվ չէ: Ինչպես նաև Սովոտական բանակից ժառանգվեցին ներքին կանոնակարգերն ու միջանձնային փոխհարաբերությունները: Վերոգրյալի հետևանքով մենք չստեղծեցինք հայկական բանակ, այլ ունեցանք Սովետական բանակի փոքր տեսակ: Այսօր
- անհրաժեշտ է օր առաջ հրաժարվել Սովետական բանակի մոտեցումներից և ստեղծել մեր երկիրը պաշտպանող էֆեկտիվ Հայկական բանակ, որի փիլիսոփայությունը կլինի «մենք կհաղթենք որակով, այլ ոչ թե քանակով»:
- Զինված ուժերի մարտունակությունը կախված է հիմնականում երկու բաղադրիչից՝ անձնակազմի պատրաստվածություն և զինվածություն: Ցավոք, մեր բանակում անձնակազմի պատրաստվածության մակարդակը շատ բարձր չէ, որի պատճառներից է նաև այն, որ Հայաստանը այս տասնամյակների ընթացքում խնդիր չդրեց ստեղծելու ինքնուրույն և բարձրակարգ ռազմակրթական համակարգ:
- –Ի՞նչ կմաղթեք այսօր մեր սահմանը պահող տղաներին:
- –Ձեր կարծիքը Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ , ինչ-որ մտահոգություններ տեսնու՞մ եք:
- –Ըստ Ձեզ ո՞րն է Արցախի լուծման բանալին: