00:00:00

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հանդիպումը

15:27, 18 դեկտեմբեր 2018

 Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի էկոնոմիկայի նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսի (Virginijus Sinkevičius) հետ։ Հանդիպմանը ներկա էր Բալթյան երկրներում «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց 2019թ․ ընթացքում հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման ժամկետներին, քննարկվեցին տնտեսական համագործակցության ուղղություններն ու նոր ոլորտներ ներգրավելու հնարավորությունները: Դեսպան Մկրտչյանը նշեց, որ 2019թ. հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2019), կազմակերպվելու է «DigiTecExpo 2019»-ը, որոնք համաշխարհային մասշտաբով նշանակալի միջոցառումներ են ՏՏ ոլորտում և նշեց, որ լիտվական ընկերություններն ավանդաբար իրենց ակտիվ մասնակցությունն են բերում դրանց: Այդ համատեսքստում նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսն իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու լիտվական ընկերությունների շրջանում վերոհիշյալ միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության ապահովման և մասնակցությունը խթանելու գործում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նման ձևաչափով քննարկումները միջկառավարական նիստի անցկացումը կազմակերպելու և գործարար կապերի խթանմանը նպաստելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր