00:00:00

ԱԺ-ը վերջնականապես ձևավորված կլինի դեկտեմբերի 21-ին․ առաջին նիստն էլ հաջորդ տարի է

15:08, 18 դեկտեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ին հրավիրվելիք հերթական նիստում գրանցելու է Ազգային ժողովի պատգամավորներին, որի արդյունքներով կկազմվի համապատասխան արձանագրություն։ Հենց այդ օրը պաշտոնապես կհայտարարվի, որ Ազգային ժողովը վերջնականապես ձևավորված է։ Այս ժամկետը կարող էր հետաձգվել, եթե ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը ընտրությունների արդյունքները վիճարկեր Սահմանադրական դատարանում։ Ինչպես հայտնի է որեւէ քաղաքական ուժ չի հայտարարել, որ դիմելու է ՍԴ։ Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կկայանա արդեն 2019 թվականի հունվարի 14-ին։ Հիշեցնենք, որ խորհրդարան է անցնում երեք ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, որը կունենա 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26 մանդատ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր