00:00:00

Գագիկ Ծառուկյանն առհասարակ չի միջամտում «Եուրոմոթորս» -ի աշխատանքներին․ գործադիր տնօրեն

18:07, 18 դեկտեմբեր 2018

Այսօր տեղի է ունեցել «Եուրոմոթորս» ընկերության ադմինիստրատիվ տնօրեն Աբրահամ Տանակեօզեանի և գործադիր տնօրեն  Ջաբեր Ալմարզուքի մամուլի ասուլիսը, որի ժամանակ վերջիններս  հերքեցին  մամուլում հրաապարակված տեղեկություններն  այն մասին, որ իրենց ընկերությունը հրաժարվում է վճարել սրահի վերանորգման աշխատանքներն իրականացնող շինարարներին։ Հիշեցնենք, որ  օրերս շինարարությունը կատարած «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում էր տվել ոստի­կանություն, համաձայն, որի «Եվրոմոթորս» ընկերությունն արդեն տևական ժամանակ է՝ հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կա­ռուցման համար։ Ասուլիսի ժամանակ բանախոսները  ներկայացրին անկախ փորձագետների կողմից արված եզրակացություններ, որոնք վկայում են, որ  «Եվրոմոթորս»-ը ոչ թե քիչ է վճարել, այլ այնքան է վճարել, որ դեռ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունը պետք է որոշակի գումար ետ վերադարձնի։ Գործարարը վստահեցրեց, որ եթե դատարանի վճռով ետ վերադարձվեն ծախսված գումարները, նրանք այդ գումարները կուղղեն բարեգործական նպատակներով, հատկապես՝ մանկապարտեզներ։ Ալմարզուքի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն առհասարակ չի միջամտում ընկերության աշխատանքներն, և այս ողջ ընթացքում ընդամենը մեկ անգամ է  այցելել սրահ։ Նման անվերապահ գործընկերային վստահությունը նույնպես զարմանք է առաջացրել օտարերկրացի ներդրողի մոտ։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=MJm91WqZeZM&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր