00:00:00

Արտակ Զեյնալյանն այցելել է քրեակատարողական հիմնարկներ

14:49, 18 դեկտեմբեր 2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 17-ին այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը շրջել է  հիմնարկում, ՔԿ ծառայության Հատուկ նշանակության բաժնում, այցելել է վարչական մաս, ծանոթացել ծառայողների աշխատանքային պայմաններին: Նախարարի պաշտոնակատարը եղել է նաև նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և քննարկել հիմնանորոգման դեպքում դրա վերագործարկմանը վերաբերող մի շարք հարցեր: Արտակ Զեյնալյանը նույն օրն այցելել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հետևել ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի նորոգման աշխատանքներին: Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր