00:00:00

2 զինծառայողի ծանր վիճակում Ստեփանակերտից Երեւան են տեղափոխել. Sputnik Արմենիա

18:40, 17 դեկտեմբեր 2018

«Sputnik Արմենիա»-ն լրատվականը գրել է. «Երկու զինծառայող ծանր վիճակում Ստեփանակերտից Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ են տեղափոխվել։ Sputnik Արմենիային տեղեկությունը հաստատեցին հոսպիտալում: Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է։ Մեկը վնասվածքներ է ստացել ականի պայթյունից, մյուսը` հրազենից։  Զինծառայողներից մեկը վնասվածքներ ունի որովայնի շրջանում, մյուսը` դեմքի հատվածում, նրա ձախ սրունքն անդամահատել են։ Պաշտպանության ոլորտի աղբյուրն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ զինծառայողները վնասվածքներ են ստացել ականի պայթյունից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր