00:00:00

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին

17:34, 17 դեկտեմբեր 2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին։

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։ 

Հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային կազմակերպություններիմասնավորապես՝ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակին։ Կարևորվել են կարգավորման գործընթացում դինամիկայի պահպանումը, ինչպես նաև Արցախի Հանրապետության մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր